Չավուշօղլի. «Եթե ԵՄ մինչև հոկտեմբեր չհաստատի Թուրքիայի հետ անայցագրային ռեժիմ, ապա Անկարան չի կատարի փախստականների հետ կապված համաձայնությունը»

«Եթե Եվրամիությունը մինչև հոկտեմբեր Թուրքիայի քաղաքացիների համար չհաստատի անայցագրային ռեժիմ, ապա մենք ստիպված կլինենք չկատարել փախստականների  հետ կապված պարտավորությունները»: Այդ մասին Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտնել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ին:

Նրա խոսքերով, Թուրքիան անայցագրային  ռեժիմի  հաստատման վերաբերյալ  Եվրամիությունից  սպասում է հստակ  ամսաթիվ:

Հիշեցնենք` ընթացիկ տարվա մարտ ամսին Եվրամիությունը և Թուրքիան հասել են  պայմանավորվածության, որի համաձայն, անօրինական ճանապարհով Հունաստանում հայտնված բոլոր փախստականներին  կընդունի Թուրքիան, իսկ դրա փոխարեն Եվրամիությունը ապաստան կտա Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականներին, ավելին, Թուրքիան դրա դիմաց կստանա 6 միլիարդ եվրո:

Հիշեցնենք,  բացի փախստակնների հարցերի շուրջ պահանջներից, Եվրամիությունը կոչ է անում Թուրքիային փոխել հակաահաբեկչական օրենքը:

Թողնել պատասխան