Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին, որում ասում է, որ հպարտանում է հայ ժողովրդի արած քայլով։
«Ուզում եմ դիմել Հայաստանի իմ քույր ու եղբայրներին: Ես ձեզ շնորհավորում եմ: Այսօր դուք ունեք բոլոր հիմքերը՝ հպարտանալու, որ դուք հայ եք, հպարտ ազգ, որ ունի արժանապատվություն:
Դուք կարողացաք ցույց տալ աշխարհին, որ կարող եք ապրել նորմալ, մարդավայել, կոռուպցիայից ազատ պայմաններում, երբ ուրիշները չեն թելադրում ձեզ՝ ինչպես ապրել, երբ մարդկանց մի կույտը վերցնում է ամեն ինչ իրեն և չի թողնում մյուսներին ոչինչ:
Այսօր ես վերջնականապես համոզվեցի՝ Հայաստանը մեծ ապագա ունի։ Ես ձեզ աջակցում եմ, մենք միշտ կլինենք ձեր կողքին: Ապրեք նրա համար, ինչ արեցիք: Ուղղակի կեցցեք դուք»: