Այս մասին «Ալիք» մեդիային տեղեկացրել է Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատարը ` «Հայարտուն» կենտրոնում Ուկրաինայի Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի` Երևանի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:Ուկրաինայի Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանը (հիմնվել է 1966թ.), որ այդ երկրի IV-րդ` այսինքն բարձրագույն կարգի հավատարմագիր ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից է, արդեն 15 տարի է մասնաճյուղ է բացել Երևանում: Հարավային Կովկասի տարբեր երկրներից, մասնավորապես Վրաստանից այստեղ ուսում են ստանում հարյուրավոր ուսանողներ: Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Գիորգի Նազարովը նշում է, որ ուսումնական այս հաստատությունը ստեղծման օրվանից լուրջ առաջընթաց է գրանցել, և դա նաև այն պատճառով, որ Վրաստանում և Հայաստանում Ուկրաինայի դեսպանատները աջակցում են մասնաճյուղի գործունեությանը:
«Սա Հարավային Կովկասում միակ ուկրաինական կրթական հաստատությունն է, որը և մեծ դեր է կատարում: Դա գործում է երկու երկրների հետ կրթական ոլորտում ունեցած համաձայնագրերի շրջանակում: Սակայն վերջին տարիներին Հայաստանում ու Վրաստանում տեղի ունեցող բարեփոխումները խոսում են նոր համաձայնագրի ստորգրման անհրաժեշտության մասին, որի շուրջ կողմերն արդեն աշխատում են: Կարծում եմ` մենք առաջիկա տարիներին կստորագրենք այն, ինչը հնարավորություն կտա աշխատել ավելի ինտենսիվ ու արդյունավետ`ապահովելով նաև այս երկրների կրթական ոլորտի զարգացումը»:
Թբիլիսահայ Խաչիկ Փափախչյանը վերջերս է ավարտել ուկրաինական համալասրանի Երևանյան մասնաճյուղը և այսօր ուսումնական հաստատությունը ներկայացնում է Վրաստանում: Համալսարանի ուսանողները, որ ներկայացել էին ուկրաինական տարազով, արդեն լավ ծանոթ են ուկրաինական պատմությանը, մշակույթին և հանդիպմանը նրանք ներկայացրին ուկրաինական ազգային երգեր:
Տերնոպոլի համալսարանի Երևանյան մասնաճուղի ռեկտոր Սահակ Ղուդրատյանը նույնպես կատարեց ուկրաինական երգեր, այնուհետև մեզ հետ զրույցում պատմեց համալասարանի գործունեության մասին.
«Երևանյան մասնաճյուղը գործում է 2001թվականց: Արդեն 15 տարի լինելով Հայաստանում, այն իր կարևոր տեղն է զբաղեցնում ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի կրթական ոլորտում: Մենք ունենք ուսանողներ տարբեր երկրներից: Համալսարանում ուսում ստանալու համար գալիս են տարածաշրջանի տարբեր երկրներից: Մեր շրջանավարտները հեշտությամբ կարող են ուսումը շարունակել նաև Վրաստանի ցանկացած ԲՈՒՀ-ում: Բավականին լուրջ ուսումնական հաստատություն ենք, և դրա մասին փաստում է մեր դիպլոմը»:
Տերնոպոլի համալսարանի դիպլոմը ճանաչվում է աշխարհի ավելի քան 80 երկրում: Համալսարանի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով ԲՈՒՀ-ի պաշտոնական էջ`www. eftneu.am հասցեով: