Ուկրաինայում քննում են Սաակաշվիլիի հայցն ընդդեմ Պորոշենկոյի

Ուկրաինայի գերագույն դատարանը սկսել է Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիի հայցն ընդդեմ նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ իրեն քաղաքացիությունից զրկելու հետ կապված: Դատարանի դահլիճը, ուր ներկա են եղել Սաակաշվիլին, նրա փաստաբանները, Ուկրաինայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչները և Սաակաշվիլիի բազմաթիվ կողմնակիցները, վերցված է խիստ հսկողության տակ:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու հրաման է ստորագրել նախորդ տարվա հուլիսի 26-ին: Քաղաքացիություն Սաակաշվիլին ստացել էր 2015-ին: Դրանից հետո Վրաստանի նախագահի հրամանով նա զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից:

Թողնել պատասխան