Ուկրաինայում մեծ քանակությամբ կեղծված վրացական գինի է հանվել շրջանառությունից։ Ուկրաինայի հակամենաշնորհային գործակալությունը տուգանել է կեղծ գինիներ արտադրող ընկերությանը:
Վրաստանի գինու ազգային գործակալությունը անդրադառնալով թեմային, տարածած հայտարարությունում նշել է՝ 2016 թվականին տեղեկատվություն է հասել, որ ուկրաինական որոշ ընկերություններ վրացական գինու իմիտացիա են իրականացնում՝ անօրինական կերպով կիրառելով վրացական անվանումները: