
Ուկրաինայում զոհված վրաստանցի զինվոր Դավիթ Սիխարուլիձեի մարմինը Վրաստան է տեղափոխվել: Պահեստազորի սպա Սիխարուլիձեն զոհվել էր Դոնեցկի շրջանի Նովոլուգանսկե գյուղի մոտակայքում՝ մարտական գործողության պահին: Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության՝ 1973 թվականին ծնված Դավիթ Սիխարուլիձեն 2010-14 թթ․-ին ծառայել էր Կրծանիսիի ուսումնական կենտրոնում, 2014-ին ինքնակամ դուրս է եկել Վրաստանի զինված ուժերի կազմից և մեկնել Ուկրաինա: