
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հրավիրած ճեպազրույցում անդրադառնալով Ուկրաինայի և Վրաստանի միջև ներքին անձնագրերով (ID քարտերով) շրջագայության մասին համաձայնագրին, ասել է, որ համաձայնագիր գործելու է նաև այլ երկրներ հետ։
«Մեզ համար կարևոր է զբոսաշրջությանը նոր թափ տալ՝ Վրաստանի աշխարհագրական առավելությունն ավելի իրատեսական դարձնելով: Հետևաբար, մենք որոշում ենք կայացրել մեր բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամրապնդել Ուկրաինայի հետ»,-ասել է Բախտաձեն:
Վարչապետի խոսքով, կառավարության նախաձեռնությունը զարգացնելու է զբոսաշրջությունն ու երկրի տնտեսությունը: