
Ուկրաինայի դատախազությունը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երկրորդ անգամ հարցաքննության կկանչվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է դատախազ Ալեքսանդր Գովորուշչակը։
Նա մասնավորապես նշել է․ «Մեղադրյալը երկրորդ անգամ հարցաքննության է կանչվելու, քանի որ ներկա կարգավիճակում չի կատարել ստանձնած պարտականությունները»:
Գովորուշչակը նշել է, որ եթե Սաակաշվիլին երկրորդ հարցաքննությունը ևս խափանելու փորձեր անի, գլխավոր դատախազությունը օրենքով նախատեսված այլ միջոցների կդիմի:
Տեղեկացնենք, որ Սաակաշվիլին ազատ արձակվելուց հետո այսօր առաջին անգամ դատախազություն է ժամանել, սակայն շենքի դահլիճում լրագրողների հետ զրույցից հետո հրաժարվել է մասնակցել հարցաքննությանը՝ հեռանալով շենքից։