Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հունվարի 22-ին Կիեւի վճռաբեկ դատարանը հնարավոր է զրկի նրան Ուկրաինայի տարածքում գտնվելու վերջին օրինական հիմքերից: Այս մասին Սաակաշվիլին ասել է News One հեռուստաընկերության եթերում:
Ըստ Սաակաշվիլիի՝ Կիեւի վարչական դատարանի կողմից հունվարի 3-ին իր օգտին ընդունած որոշումը միգրացիոն պետական ծառայությունը բողոքարկել է:
«Նրանք Ուկրաինայից իմ արտաքսելու գործընթացն արագացնում են: Այս որոշումը բողոքարկելու համար ես 30 օր ունեի: Իմ օգտին ընդունված որոշումը բողոքարկվել է, որպեսզի դատարանն երկուշաբթի հայտարարի որոշումը, իսկ արդեն երեքշաբթի օրվանից ես Ուկրաինայի տարածքում գտնվելու համար հարկավոր ոչ մի օրինական փաստաթուղթ չեմ ունենա»,- ասել է Սաակաշվիլին: