Դեկտեմբերի 16-ի լույս գիշերը Թբիլիսիում ուժեղ քամու հետևանքով բնակելի տների տանիքներ են վնասվել ու բազմաթիվ ծառեր տապալվել: «Գռուզիա օնլայն» պարբերականին տեղեկացրել են Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնից:
Նախորդ գիշեր մայրաքաղաքում քամու ուժգնությունը հասել է վայրկյանում 23 մետրի: Այս մասին տեղեկացրել են Շրջակա Միջավայրի վարչությունից: Բազմաթիվ ահազանգեր են եղել այն մասին, որ տանիքներ ու ծառեր են վնասվել, մեկ ահազանգ Ցոտնե Դադիանի մայրուղուց, ուր հսկա ծառն ընկել էր էլէկտրահաղորդակցության սյան վրա և վնասել այն: Այս պահին էլէկտրեսնուցումը նշված վայրում վերականգնվել է: Բարեբախտաբար քամու արդյունքում մարդիկ չեն տուժել: Տեղեկացնում է Արտակարգ Իրավիճակների Վարչության մամուլի ծառայությունը: