«Ռուսթավի 2»-ի հաղորդավարը կարող է լինել քաղաքապետի թեկնածու

«Ռուսթավի 2»-ի փոխտնօրեն, «Կուրիեր» լրատվականի մեկնաբան Զաալ Ուդումաշվիլին դեռեւս որոշում չի կայացրել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ։

Այս մասին Ուդումաշվիլին ասել է «interpressnews»-ի հետ զրույցում՝ նշելով, որ «հետևաբար համաձայնություն չեմ տվել»:

Տարածված տեղեկատվության համաձայն՝ Զաալ Ուդումաշվիլին իր որոշման մասին կհայտարարի այսօր՝ երեկոյան «Կուրիեր» լրատվականի ընթացքում:

Նա հաստատել է, որ Կիևում վերջերս հանդիպել է Վրաստանի նախկին նախագահ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր  Միխեիլ Սահակաշվիլիի հետ՝ նրանից ստանալով Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում թեկնածություն առաջադրելու առաջարկ:

Նշենք, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հայտնի է որպես Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շահերը ներկայացնող հեռուստաընկերություն։

 

Թողնել պատասխան