Վրաստանի որոշ մասնավոր բանկերում մեկ դոլարի փոխարժեքը հասել է 2.48 լարիի: Վրացական լարիի փոխանակման վերաբերյալ տվյալները հետևյալն էն՝ «ԹԻ ԲԻ ՍԻ» բանկում մեկ դոլար գնելը հնարավոր է 2.48 լարիով, վաճառել՝ 2.4 լարիով:
«Սաքարթվելոս» բանկում 1 ԱՄՆ դոլարի արժեքն է 2,475 լարի, վաճառել է 2.395 լարիով:
«Լիբերթի» բանկի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն 1 ԱՄՆ դոլարը կարելի է գնել 2.475 լարիով, վաճառել՝ 2.4150 լարիով:
«Քարթու բանկում» 1 ԱՄՆ դոլարը արժե 2.465 լարի, դոլարի գնման արժեքն է՝ 2.415 լարի:
Համեմատաբար էժան գնով դոլար կարելի է գնել «Ֆինկա» բանկում, որտեղ 1 ԱՄՆ դոլարի արժեքը կազմում է 2.452 լարի, իսկ վաճառքի գինը՝ 2.426:
Վրաստանի Կենտրոնական բանկի կողմից սահմանված տարադրամի փոխարժեքի համաձայն, վրացական լարին արժեզրկվել է: Մասնավորապես հոկտեմբերի 3-ին, 1 դոլարի պաշտոնական արժեքը 2.4195 լարի է կազմել: