Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ցավակցություն է հայտնել Մինդելիի հանքում զոհվածների ընտանիքներին: Ցավակցական հեռագրում ասվում է, որ կառավարությունը հանքի փակման մասին որոշում է ընդունել:
«Մինդելիի հանքում այսօր առավոտյան հերթական ողբերգական դեպքը տեղի ունեցավ: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Պետությունը թույլ չի տա սեփական քաղաքացիների կյանքի և առողջության անպաշտպանությունը: Հետևաբար, որոշում ենք ընդունել հանքը փակելու վերաբերյալ»-ասված է հայտարարությունում:
Վարչապետը տեղեկացրել է, որ դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն և մեղավորները օրենքի ողջ խստությամբ կպատժեն:
«Հանքը չի սկսի գործել մինչև փորձաքննության (այդ թվում միջազգային) և հետաքննության ավարտը: Աշխատողների ադ ժամանակահատվածի աշխատավարձը կփոխհատուցվի»,-ասված է վարչապետի հայտարարությունում:
Տեղեկացնենք, որ այսօր Տղիբուլիի (Իմերեթիի շրջան) Մինդելի հանքահորում տեղի ունեցած հերթական ողբերգական դեպքը 4 հանքահորի կյանք է խլել, 6-ը վիրավոր է: