
«Վրացական երազանք»-ի անդամ Նուկրի Քանթարիան խոսել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նրա խոսքերով, ինքըերբեք վատ կարծիք չի ունեցել կուսակցության նախկին ղեկավարների հանդեպ:
«Ով գնացող է կգնա: Ինձ համար նույնպես ցավալի է, նրանց նկատմամբ երբեք բացասական կարծիք չեմ ունեցել, նկատի ունեմ «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդներին»:
Քանթարիայի խոսքերն է մեջբերել «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: