Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին գրառում է թողել Վրաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատանը բացված սգո մատյանում:
Մարգվելաշվիլին ցավակցություն է հայտնել Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին և Միացյալ թագավորության ժողովրդին:
«Այս ծանր պահին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և զորակցություն` վիրավորներին ու Միացյալ թագավորության ամբողջ ժողովրդին: Մենք, բոլորս` ովքեր հավատում ենք հումանիզմին, քաղաքակրթության և մարդկային արժեքներին, պետք է համախմբվենք և էլ ավելի խիստ պայքարենք ահաբեկչության դեմ: Ահաբեկչության դեմ պատերազմ է ընթանում և Վրաստանը ամուր կանգնած է այդ պատերազմում»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: