«Ազատ գոտի» հասարակական կազմակերպությունը Վրաստանի ոստիկանությանը մեղադրում է ֆիզիկական և բանավոր վիրավորանք հասցնելու մեջ:
ՀԿ-ի անդամ Լաշա Ռուխիայի պնդմամբ՝ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները ստուգման նպատակով փողոցում իրեն կանգնեցրել են: Այն բանից հետո, երբ Ռուխիան փորձել է նկարահանել ոստիկանների գործողությունները, «նրանք ագրեսիվ են դարձել»:
«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ` Ռուխիան հայտարարել է, որ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել՝ վերցնելով հեռախոսը: Այնուհետև դեպքի վայր են ժամանել «Ազատ գոտու» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները, ովքեր անմիջապես ոստիկանություն են զանգահարել: