
Վրաստանը պատրաստվում է մայիսի 31-ին հանդիսավոր պայմաններում նշել Ոստիկանության օրը։ Երկրի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ այդ առիթով քաղաքում մի շարք միջոցառումներ կանցկացվեն, ինչի պատճառով կենտրոնական որոշ ճանապարհներ սահմանափակումներով կգործեն:
Լաղիձեի և Ռամիշվիլիի փողոցներում, Կախեթիի մայրուղում և Ջավախեթիի կամրջից մինչև Սամգորի մետրո ընկած տարածքում երթևեկությունը ժամանակավորապես կարգելվի: