
Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչությունը թմրանյութ պարունակող բույսեր աճեցնելու և պահելու մեղադրանքով ձերբակալել է ոստիկանության տեսուչի:
ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ոստիկանության տեսուչի տան բակից որպես իրեղեն ապացույց առգրավվել է կանեփի 14 տնկի, ինչպես նաև չորացնելու համար նախատեսված առանձնացված կանեփ:
«ՆԳՆ-ի գլխավոր տեսչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են ճանապարհային ոստիկանության Գուրիայի բաժանմունքի տեսուչ 1990 թվականին ծնված Գ.Տ.-ին՝ մեծ քանակությամբ թմրանյութ պարունակող բույսեր աճեցնելու և պահելու մեղադրանքով: Հանցանքը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում»,- ասված է ՆԳՆ-ի հայտարարությունում: