
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը 2017 թվականի փետրվարի 14-15-ին երկրի ողջ տարածքում հանցագործությունների կանխարգելման միջոցառումներ է իրականացրել:
Միջոցառման ընթացքում իրավապահ մրամինները հայտնաբերել են քրեական օրենսգրքի 78 խախտման, այդ թվում հրազենային զենքի ապօրինի ձեռք բերման ու կրման 21 դեպք: Փոխանցում է interpressnews լրատվականը:
Ըստ տեղեկատվության, արձանագրվել է թմրանյութերի ապօրինի ձեռբերման, պահպանման ու իրացման 23 և գողության 8 դեպք:
Ոստիկանությունը ձերբակալել է նաև հետախուզման մեջ գտնվող 3 անձի: