«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ -Վրաստանը» 2017-2019 թթ․ ոչ վրացալեզու դպրոցների ավելի քան 2000 ուսուցիչների ու տնօրենների համար վերապատրաստման դասընթացներ կանցկացնի:
Ծրագիրը, որը իրականացվում է ուսուցիչների և տնօրենների մասնագիտական զարգացման նախագծի շրջանակներում, թիրախային խմբի մեջ է ներառել ոչ վրացալեզու դպրոցների և բաժինների քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, մաթեմատիկայի, աշխարհագրության և անգլերենի VII-XII դասարանների 2,177 ուսուցչի ու 213 տնօրենի։
Վերապատրաստում կանցնեն նաև դպրոցի բազայի վրա ընտրված մասնագիտական զարգացման ֆասիլիտատորները: Նրանք բոլորը կվերապատրաստվեն ֆինանսների, մարդկային ռեսուրսների, ժամանակի, ուսումնական գործընթացների արդյունավետ կառավարման և այլ ոլորտներում:
Դասընթացները մեկնարկել են մայիսի 2-ին, օրակարգին վերաբերող առաջին օրերը կանցնեն Նինոծմինդայում և Ախալքալաքիում:
Դասընթացները հաջողությամբ ավարտելու դեպքում ուսուցիչները կստանան հավաստագրեր: