«Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու իրավունք որևէ մեկը չունի»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսում։
Բինալի Յըլդըրմը նշել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել երկու հիմնական սկզբունքներին՝ տարածքային ամբողջականությանն ու Վրաստանի ինքնիշխանությանը:
«Ոչ ոք իրավունք չունի խախտել այս երկու դրույթները: Ցանկացած խնդիր, որ կարող է առաջ գալ ապագայում, կլուծվի համագործակցության տեսանկյունից»,- նշել է Թուրքիայի վարչապետը: