Վրաստանի կառավարության շենքի մոտ հունվարի 18-ին «Ոչ Գազպրոմին» կարգախոսով «Պաշտպանենք ազատություն» շարժումը ռուսական «Գազպրոմի» հետ Վրաստանի կառավարության կնքած համաձայնագրի դեմ բողոքի ակցիա կանցկացնի:
Ակցիայի գլխավոր կազմակերպիչը «Տաբուլա» լրատվականի գլխավոր Խմբագիր Թամար Չերգոլեիշվիլին է: Նրա խոսքերով, հնարավոր է ցույցերը շարունակական բնույթ կրեն:
Թամար Չէրգոլեիշվիլին նշել է, որ Վրաստանն արդեն 20 տարի շահավետ պայմանագիր ուներ «Գազպրոմի» հետ: Նա վստահ է, որ տարիներ շարունակ Ռուսաստանը փորձել է հասնել այն պայմանագրին, որը երկար բանակցություններից հետո օրեր առաջ ստորագրվեց: Լրատվականի ղեկավարը նաև քննադատում է երկրի իշխանություններին` պայմանագիրը գաղտնի պահելու համար:
«Երկրի էներգետիկ անվտանգությունը վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու, իսկ մենք ոչինչ չգիտենք այդ պայմանավորվածության մասին, քանի որ այն գաղտնի է պահվում: Սա բացարձակապես անընդունելի է»,- հայտարարել է Թամար Չերգոլեիշվիլին: