Այսօրվանից Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի հետ շփման գծի մոտ քաղաքացիական պարեկություն է սկվսում: Ռաֆթինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Դավիլթ Քացարավայի խոսքերով, հսկողություն սահմանելը շարքային քաղաքացիների նախաձեռնությունն է:
«Պարեկությունը, որ լինելու է մշտական, նպատակ ունի ժամանակին հայտնաբերել ռուս օկուպանտների ինժեներական խմբերը՝ կասեցնելով նրանց կողմից եկող վտանգը։ Այս ամենի մասին պարբերաբար փաստերը կներկայցվեն միջազգային հանրությանը, որոնք անհարմարություն կստեղծեն Ռուսաստանի համար: Խումբը բաղկացած է 3 անձից, նրանց փոխարինող արդեն 4 խումբ կա, որ ռոտացիոն սկզբունքով կաշխատի սահմանին»,- հայտարարել է Քացարավան:
Վերջինս նաև հավելել է, որ պարեկությունը համաձայնեցված է իրավապահների հետ, «իշխանությունները տեղյակ են այս մասին»: