«Սա շփման գիծ չէ, սա անդունդ է անցյալի եւ ներկայի միջեւ»,- այս մասին հայտարարել է պետական այցով Վրաստանում գտնվող Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ Խուրվալեթի գյուղում:
«Ես այստեղ եմ Վրաստանի իմ գործընկերոջ հետ, որպեսզի եւս մեկ անգամ հստակեցնեմ Ուկրաինայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության անկախությանն ու ինքնիշխանությանը, դա պահպանելու համար կանենք ամեն բան: Սա շփման գիծ չէ, սա անդունդ է անցյալի եւ ներկայի միջեւ: Սա Ռուսաստանի ագրեսիայի հետեւանքն է: Մի կողմից մենք տեսնում ենք ծաղկած Թբիլիսին, հյուրանոցներ, հանգստավայրեր, ներդրողներ, երջանիկ ժողովուրդ, ասոցացման համաձայնագիր, առանց վիզային ռեժիմ, իսկ մյուս կողմում՝ արցունքներ, իրավունքների խախտում, նրանք չունեն անգամ բուժօգնություն… սա մեզ համար կարեւոր դրդապատճառ է, որ վերականգնենք ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Պորոշենկոն: