Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Թբիլիսիում բացելով «Շրջապատը եվրոպայի համար» համաժողովը, բնապահպանական հարցերի շուրջ առաջնային ուղղություններ սահմանելու անհրաժեշտության մասին է խոսել:
«Վրաստանը ճանաչում է շրջակա միջավայրի պաշտպանությունը: Վրաստանի կառավարությունը կարեւորում է շրջակա միջավայրի պաշտպանությունն ու բնական ռեսուրսների կառավարումը»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ըստ կառավարության ղեկավարի` բնապահպանական հարցերը չեն սահմանափակվում միայն մեկ երկրով, դրա համար պետք է սերտ համագործակցություն: Նրա խոսքով, Վրաստանը այսօր արդեն պատրաստվում է կանաչ տնտեսությունը քննարկել որպես կայուն զարգացման պարտադիր ուղղություն:
Վարչապետը անդրադարձել է նաև այդ տեսանկյունից մինչ օրս ձեռնարկված քայլերին: