Տարածաշրջանային ԶԼՄ-ների լրագրողները կմասնացկեն ընտրություններին վերաբերող վերապատրաստական դասընթացների: Դասընթացների հիմնական թեմաներն են՝ ընտրական գործընթացում ԶԼՄ-ների դերը և ընտրական օրենսդրության փոփոխությունների վերանայումը: Տարածաշրջանային լրատվամիջոզների ներկայացուցիչները նաև կծանոթանան լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավական կարգավիճակին, քվերակության ընթացակարգերի գործընթացներին, հաշմանդամություն ունեցող ընտրողների մասնակցության խթանման քաղաքականությանը վերաբերող հարցերին, կծանոթանան միջազգային փորձին, ընտրությունների լուսաբանման հիմնական սխեմաներին և վարչական ռեսուրսի օգտագործման ձևերին:
Դասընթացներն անց են կացնում Վրաստանի ԿԸՀ-ն և Ընտրությունների միջազգային հիմնադրամը՝ Վրաստանի տարածաշրջանային ԶԼՄ-ների ասոցիացիայի և տարածաշրջանային հեռարձակման ասոցիացիայի հետ համագործակցությամբ:
Դասընթացները մեկնարկել են Թբիլիսիից, բացմանը մասնակցել են Վրաստանի ԿԸՀ-ի ղեկավարի տեղակալ Գիորգի Շարաբիձեն և Ընտրությունների միջազգային հիմնադրամ ծրագրի ղեկավար Ներմին Նիսիչը: Սեպտեմբերի 17-ին կշարունակվեն Քութաիսիում, իսկ 18-ին Բաթումիում: Եռօրյա դասընթացին մասնակցում է տարածաշրջանային 75 լրատվամիջոց: