
Այսօրվանից Վրաստանի հանրային դպրոցների այս տարվա շրջանավարտները կարող են իրենց ավարտական ատեստատները ստանալ։ Դրանք կտրվեն Վրաստանի արդարադատության տներում, կրթական ծառայությունների զարգացման և հանրային կենտրոններում։
Փաստաթուղթը կտրվի 10 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմորդը կցանկանա այն ստանալ արագացված կարգով, ապա պետք է վճարի։ Վկայականը նույն օրը ստանալու համար պետք է վճարել 50 լարի, իսկ երկրորդ աշխատանքային օրը ստանալու համար`40 լարի:
Ատեստատն անվճար ստանալու համար պետք է դիմել մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: