Ախալցիխեի շուկայում արդեն մեկ ամիս է հայտնվել է կեղևազերծված, կտրատված կարտոֆիլի փաթեթավորում: «Ուջափո» ընկերությունը միակն է վրացական շուկայում, որը կարտոֆիլ է վաճառում հենց այս տեսքով: Ընկերությունից հայտնում են, որ մոտ ապագայում գնորդները նման տեսքով այլ արտադրանքներ էլ կստանան:
Ընկերության բաժնետերերից մեկը` Գիորգի Տորոնջաձեն Businesspressnews-ին տված հարցազրույցում ասել է, որ իրենց արտադրանքն առայժմ վաճառվում է միայն Նիկորա և Goodwill սուպերմարկետներում, բայց շուտով այն հասանելի կլինի ինչպես Թբիլիսիի, այնպես էլ մարզերի շուկաներում և խանութներում:
«Սա վրացական շուկայում հաջողված ապրանքներից մեկն է, քանի որ նման բան դեռևս չկա: Մենք մեկ ու կես տարի աշխատել ենք պահպանման պայմանների վրա: Շատ աշխատանք ենք կատարել այս ամենին հասնելու համար։ Սա միայն սկիզբն է: Առայժմ՝ առաջիկա 6 ամիսների ընթացքում, միայն այս փաթեթավորմամբ կարտոֆիլը կլինի, այնուհետև այլ բանջարեղեններ` գազար, կաղամբ, ճակնդեղ, ծաղկակաղամբ և այլն: Դուք կարող եք գնել փաթեթը, բացել այն և պատրաստել ցանկացած տեսակի ուտեստ», — ասել է Տորոնջաձեն:
«Ուջափո»-ի կարտոֆիլի մեկ փաթեթի քաշը 750 գրամ է, գինը 2.89 լարի է։ Ըստ Տորոնջաձեի, ապրանքի պահպանման ժամկետը 7 օր է: