Կրծանիսիի ուսումնավարժական կենտրոնում գրանցված միջադեպի ժամանակ սպանված Գիորգի Շենգելիայի հայրը` Ռոման Շենգելիան հայտարարել է, որ իր բոլոր հարցերին պատասխան է ստացել: Նա տեսել է այն վայրը, որտեղ գտել են որդու դին:
«Տեսա սպանության տեղը: Բոլոր հարցերիս պատասխանները ստացա: Դրանք 3-ն էին: Կրակոցը հնչել է կենտրոնի տարածքում»,- ասել է Շենգելիան:
Հիշեցնենք, որ ըստ Վրաստանի ՊՆ պաշտոնական վարկածի` հոկտեմբերի 23-ին, 3:30-ի սահամններում մի մի քանի երիտասարդ փորձել են ներխուժել Կրծանիսիի ուսումնավարժական կենտրոն, չեն ենթարկվել պահակի հրամանին և հարձավել են նրա վրա, ինչից հետո պահակը, կանոնադրության համաձայն, համապատասխան կանխել ներխուժումը` կրակ բացելով օտար անձանց ուղղությամբ: Միջադեպի հետևանքով զոհվել էր 1 մարդ:
Հիշեցնենք նաև, որ զոհվածի հարազատներն ասել են, թե չեն վստահում Նախարարության վարկածին և մտադիր են պատվիրել անկախ փորձաքննություն:
Լուսանկարը` frontnews-ի