
Պաշտոնական այցով Ուզբեկստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությանը ընդունել է երկրի օրենսդիր պալատի նախագահ Նուրդինժոն Իսմաիլովը:
Վրաստանի խորհրդարանի տեղեկատվության համաձայն, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք ակտուալ հարցեր։ Կողմերը հատկապես առանձնացրել են տնտեսական համագործակցության խորացմանն ու տարանցիկ ֆունկցիաներին վերաբերող հարցերը:
Հանդիպման ավարտին խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև այցի շրջանակներում ստորագրվելիք միջխորհրդարանական համագործակցության մասին հուշագիրը:
Վրաստանի պատվիրակության կազմում են պատգամավորներ Զվիադ Ձիձիգուրին, Սիմոն Նոզաձեն, Կախա Օքրիաշվիլին, Հենզել Մկոյանը, Լևան Բեժանիձեն, Բեքա Օդիշարիան և Վրաստանի խորհրդարանի նախագահի խորհրդական Նիկոլոզ Սամխարաձեն: