«Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին իր կողմնակիցների հետ միասին դեկտեմերի 26-ին քայլերթ է կազմակերպել, որն ավարտվել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի տան դիմաց՝ բողոքի ցույցով: «Ես նրան՝ նրա իսկ դարպասների դիմաց ևս մեկ անգամ հրապարակայնորեն կոչ եմ անում, որ անցկացնի նոր խորհրդարանական ընտրություններ և իր խմբի հետ մեկտեղ հեռանա երկրից: Նրանց այսուհետ ոչինչ չի փրկի, նրանք այլևս ոչինչ չեն կարող ուղղել»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն: