Կենսաթոշակառուների աշխատանքի տեղավորման պետական ծրագրին անդրադարձել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Նինո Գոգուաձեն: Նրա գնահատմամբ` ավելի լավ է մտածել ոչ կենսաթոշակային տարիքի անձանց աշխատատեղերի մասին. « Իշխանությունն ավելի ադեկվատ կլինի, եթե մտածի կենսաթոշակառուների թոշակը բարձրացնելու, այլ ոչ թե նրանց աշխատանքի տեղավորելու մասին: Մարդը թոշակի է գնում, քանի որ ամբողջ կյանքն աշխատել է ` հանուն ապահովված և հանգիստ ծերության»:
Ըստ Գոգուաձեի` բոլոր քաղաքական ուժերը` այդ թվում իշխանական, թոշակառուներին հիշում են միայն ընտրություններից առաջ: