Վրաստանի խորհրդարանում գրանցվել է նոր օրենսդրական առաջարկ: Նախաձեռնողը կարծում է, որ պարտադիր զինվորական ծառայութունը պետք է պարտադիր լինի նաև կնոջ համար: Փոփոխությունը ենթադրում է Պարտադիր զինծառայության մասին օրենքի լրացում, որում տեղ կգտնի «զինվորուհի» հասկացությունը:
Նախաձեռնության հեղինակ, քաղաքացի Իրինա Բարբակաձեն բացատրում է , թե չնայած նրան, որ գոյություն ունի Վրաստանի գենդերային հավասարության մասին օրենք և գենդերային հավասարությունը կնոջը և տղամարդուն դարձնում է իրավահավասար կյանքի բոլոր ոլորտներում, կինն այդպես էլ մնում է թույլ էակ: