Վրաստանում վերջերս ընդունված Սահմանադրությունում ծրագրված փոփոխությունների նախագծի շուրջ խորհրդարանում մեկնարկում են հանրային քննարկումները: Կազմակերպչական հանձնաժողովը առաջին հանդիպումը կիրականացնի Քութայիսիի խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում:
Նոյեմբերի 17-ին մեկնարկած հանրային քննարկումներին հրավիրված են շահագրգիռ բոլոր կողմերը, պաշտոնյաներ Արևմտյան Վրաստանի մի շարք քաղաքներից:
Հատկանշական է որ հաջորդ քննարկմանը, որը Թբիլիսիում տեղի կունենա հաջոոդ շաբաթվա վերջին, կհրավիրվեն հարցով հետաքրքրություն ցուցաբերած Արևելյան Վրաստանի քաղաքների պաշտոնյաները:
Հանրային քննարկումների կազմակերպչական հանձնաժողովը ղեկավարում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Քննարկվող նախագծում նախատեսվող փոփոխություններից մեկը բոնուսային համակարգի վերացումն է: Ծրագրված փոփոխության համաձայն՝ խորհրդարանի չբաշխված մանդատներից խորհրդարանական կուսակցությունները կօգտվեն հերթականությամբ:
Ըստ նախատեսվող փոփոխության, հաջորդ խորհրդարանական ընտրություններին բացի կուսակցություններից կարող են մասնակցել նաև դաշինքները: Խոսվում է նաև սահմանադրական դատարանի լիազորությունների ընդարձակման մասին:
Փոխանցում է «interpressnews.ge»-ն: