Վրաստանի ոստիկանությունը չի պատրաստվում գաղտնի հետապնդում իրականացնել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է առանց տարբերանշանների պարեկային ծառայության նախաձեռնությունը` հստակեցնելով, որ այն ոչ մի կապ չունի գաղտնի հետապնդման հետ:
Ոստիկանության մասին օրենքի փոփոխությունները դիտարկման փուլում են գտնվում` Վրաստանի խորհրդարանի կողմից: Նախարարության նախաձեռնությամբ ` ֆոտո և վիդեո տեխնիկայով, ինչպես նաև շարժական արագաչափ սարքերով զինված մեքենաները պետք է երթևեկեն առանց տարբերաշանների և գրանցեն խախտումները: Կկիրառվեն նաև թաքնված ռադարներ և տեսախցիկներ:
«Վերջերս լրատվամիջոցներում շրջանառվում են լուրեր, ըստ որի Նախարարությունը սկսելու է գաղտնի հետապնդում իրականացնել: Չնայած, որ նախարարությունը փաստարկներով բացատրել է, որ առանց տարբերանշանների պարեկային ծառայությունն ու գաղտնի հետապնդումը որևէ կապ չունեն, այնուամենայինիվ, դիտավորյալ հասարակությանը շփոթության մեջ են գցում», — հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
« Վերջին տարիներին Վրաստանում մեքենաների քանակն ավելացել է քսան տոկոսով, ինչն ավելացրել է փողոցների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը: Սրա հետ կապված` Նախարարության առաջնահերթ խնդիրը քաղաքացիների ավնտանգությունն ապահովելն է: Նույնիսկ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում վարորդի ինքությունը չի պարզվելու, և տուգանքը գրվում է մեքենայի սեփականատիրոջ անունով»;
Նախարարությունն ընդգծել է նաև, որ առանց տարբերանշանի պարեկային ծառայությունը կիրառվում է արևմտյան մի շարք երկրներում: Ինչ վերաբերում է խախտումների հարյուր բալանոց համակարգի ներդրմանը, ապա առանց տարբերանշանի պարեկային ծառայության դեպքում բալային համակարգը չի գործելու: Հիշեցնենք` ըստ օրինագծի` խախտումներին համապատասխան` վարորդների բալերը պակասելու են, իսկ հարյուր բալը սպառելուց հետո վարորդը կզրկվի վարորդական իրավունքից: