Աջարիայի ոստիկանության բաժնի ղեկավարի պաշտոնում նշանակվել է գնդապետ Կոնստանտինե Անանիշվիլին: Ներքին գործերի նախարարությունից interpressnews-ին տեղեկացրել են, որ վերջինս մինչ այդ զբաղեցնում էր Շիդա Քարթլիի ոստիկանության բաժնի տնօրենի պաշտոնը։ Անանիշվիլին 2005-ից ի վեր ՆԳՆ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել:
Շիդա Քարթլիի ոստիկանության բաժանմունքի տնօրեն է նշանակվել փոխգնդապետ Մամուկա Սաղարեիշվիլին, ով նույն բաժնում զբաղեցնում էր փոխտնօրենի պաշտոնը։ Սաղարեիշվիլին նույնպես ՆԳՆ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել սկսած 2005-ից։