«Արդարադատության ոլորտում բազմաթիվ բարեփոխումների կարիք կա և կարծում ենք, որ նոր կառավարությունում ներկայիս նախարար Թեա Ծուլուկիանին չպետք է զբաղեցնի պաշտոն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ-Վրաստան» կազմակերպության տնօրեն Էկա Գիգաուրին:
Նրա խոսքով, հասարակության պահանջն էր կառավարության թիմի փոփոխությունը և կարևոր է, որպեսզի հաջորդ կառավարության կազմում լինեն պրոֆեսիոնալ և արժանի մարդիկ:
«Հասարակությունը սպասում էր այս փոփոխություններին, և այժմ պետք է նոր ոգով շարունակվեն բարեփոխումները: Արդարադատությունն ամենակարևոր ուղղությունն է և այս ոլորտում բարեփոխումներ են անհրաժեշտ»,- ասել է Գիգաուրին: