ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Russia-GeorgiaՌուսաստանը պատրաստ է  չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը: Այս մասին  հայտարարել է Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը`  Ռիա-Նովոստի գործակալությանը տված ամենամյա  մեծ ասուլիսի ժամանակ:

 « Այո, մենք մտածում ենք` մենք կարող ենք հանել Վրաստանի հետ վիզային ռեժիմը»:

Անդրադառնալով Ռուսաստան- Վրաստան հարաբերությունների վերականգնման հեռանկարներին` Պուտինն ասել է, թե 2008-ի իրադարձությունների և երկկողմ հարաբերությունների սառեցման  մեղքն ամբողջությամբ   Վրաստանի ղեկավարության ուսերին է: Մեջբերում եմ `  «Մենք  չենք եղել հարաբերությունների վատթարացման նախաձեռնողը, բայց մենք պատրաստ ենք  դրանք վերականգնել»:  Ըստ նրա` Վրաստանի ներկայիս ղեկավարության կողմից Մոսկվան այսօր տեսնում է որոշ  ազդանշաններ, և դրանք ընդունվում են» :

Հիշեցնենք` Ռուսաստանը Վրաստանի հետ վիզային ռեժիմ  սահմանեց  2000 թվականի դեկտեմբերին` դա բացատրելով Պանկիսի կիրճից Ռուսաստանի տարածք  ահաբեկչականխմբերի ներթափանցման վտանգով: Ի պատասխան 2008թ.-ի օգոստոսին  Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի  անկախությունն ընդունելուն` Վրաստանը խզեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները:  Դեկտեմբերի 17-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ի պատասխան Պուտինի վերոնշյալ հայտարարության` կարծիք է հայտնել, որ Վիզային ռեժիմի ազատականացումը քայլ է` ճիշտ ուղությամբ:  «Ինչպես հայտնի է` Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային  ռեժիմն ազատականացրել է դեռևս 2011-ին: Ընթացիկ տարում մենք ավելի երկարացրինք Ռուսաստանի քաղաքացիների` Վրաստանում մնալու թույլատրելի ժամկետները, քանի որ մենք հետաքրքրված ենք, որ հնարավորինս շատ թվով զբոսաշրջիկներ այցելեն Վրաստան, նաև կողմ ենք մարդկանց հետ հարաբերությունները դյուրացնելուն:  Անհրաժեշտ  է  հաշվի առնել Ռուսաստանում ապրող բազմաթիվ մեր քաղաքացիների  ու  վրաց գործարարների իրավունքները: Նրանք ուզում են, որ երկրների միջև հաղորդակցությունը հնարավորինս պարզեցվի:  Չնայած երկու երկրների սկզբունքային  անհամաձայնություններին` այս երեք տարում մենք կարողացել ենք որոշակի քայլեր ձեռնարկել` առևտրի, տրանսպորտի ու մարդասիրական  ոլորտներում: Մոտ օրերին մենք սպասում ենք Եվրամիության  պատասխանին` Վրաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացման մասին,  որը կլինի պատմական իրադարձություն: Մեր դիրքրորշումն այսպիսին է `Վրաստանի քաղաքացիները պետք է  ամբողջ աշխարհում  ազատ  տեղաշարժի իրավունք ունենան: Մեր իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը լուրջ արդյունքներ է  տալիս: Սա ընդունում են ինչպես մեր քաղաքացիները, այնպես էլ արևելյան գործընկերները»,- ասված է վարչապետի  հայտարարության մեջ:

Թողնել պատասխան