Այսօրվանից Թբիլիսիիում կտեղաշարժվեն 10 նոր ավտոբուսներ: Դրանք Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի մասնակցությամբ ներկայցվել են Վարդերի հրապարակում:
Լեհական MAN Truck & Bus AG կազմակերպության արտադրած ավտոբուսները համապատասխանում են եվրոպական չափանիշերին, աշխատում են բնական գազով, հարմարված են նաև սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար:
Քաղաքային իշխանությունները ծրագրում են միչեւ փետրվար մայրաքաղաք ներմուծել ևս 143 ավտոբուս: Ծրագիրն իրականացնելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) Թբիլիսիի քաղաքապետարանին է տրամադրել 20 մլն դոլարի չափ վարկ:
«Ժամանակակից, նոր տեխնոլոգիաներով, շրջակա միջավայրի համար առավել դրական ազդեցությամբ աշխատող 10 ավտոբուսներն արդեն Թբիլիսիում են՝ ի նշան բարեկամության: Առաջիկա երեք ամիսների ընթացքում ծրագրի շրջանակներում պատրաստվում ենք Թբիլիսի բերել եվս 143 այսպիսի ավտոբուսներ»,-Ալիքի հետ զրույցում տեղեկացրեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներան:
Քաղաքապետ Դավիթ Նարմանիայի խոսքով, ավտոբուսների վարորդները նախապես վերապատրաստվել են:
«Մոտ օրերին քաղաքում նոր ավտոբուսները կկսկսեն երթևեկը: Վարորդներն արդեն պատրաստ են, բայց առաջիկա օրերին եվս լրացուցիչ տեղեկություններ կստանան, որպեսզի կարողանան ժամանակակից այս ավտոբուսները անվտանգ վարել: Այնուհետև կսպասենք հերթական ավտոբուսներին»:
Հարկ է նշել, որ ավտոբուսներից մեկի վարորդը կին է լինելու: