«Նոր աջեր»-ը չի լքի Բուրճուլաձեի դաշինքը

«Նոր աջեր» կուսակցությունը չի պատրաստվում լքել «Պաատա Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար» ընտրական դաշինքը: «interpressnews» լրատվականի հետ զրույցում  «Նոր աջեր»-ի առաջնորդ Մամուկա Կացիտաձեն ասել է, որ օրակարգում նման հարց չունեն:

«Մենք կտրուկ որոշումներ չենք կայացնում ոչ միավորվելու,  ոչ բաժանվելու հարցում: Ոչ մի տեսակի ծրագրեր կամ մտքեր այս ուղղությամբ չկան: Հնարավոր է՝ տեղի ունենան  որոշ չսպասված կամ  ծայրահեղ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ լքելու ենք դաշինքը»,- հայտարարել է Կացիտաձեն:

Հիշեցնենք՝ «Նոր աջեր»-ը  «Քաղաքացիական հարթակ-նոր Վրաստան»  կուսակցության հետ ընտրությունների է գնում  «Պաատա Բուրճուլաձե- Պետությունը ժողովրդի համար»  ընտրաբլոկի կազմում: Իսկ «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի»-ն անակընկալ  լքեց դաշինքը:

 

Թողնել պատասխան