
«Նոր աջեր» կուսակցության առաջնորդներից Մամուկա Կացիտաձեն հայտարարել է, որ լքում է Պաատա Բուրճուլաձեի գլխավորած «Պետությունը ժողովրդի համար» դաշինքը: Նրա պարզաբանմամբ, դաշինքը չի արդարացրել իրենց սպասելիքները։
«Դաշինքը, որ ուշացումով ստեղծվեց, ամենևին չարդարացրեց մեր սպասելիքները: Ընդհանրապես ընտրությունների նախաշեմին ստեղծված դաշինքների փլուզումն ընտրությունների ավարտին տրամաբանական է։ Ես դաշինքում մնալու անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում, ինչը, անշուշտ, չի նշանակում, որ խզում եմ կապերը դաշինքի այլ կուսակցությունների հետ»,- ասել է Կացիտաձեն՝ հավաստիացնելով, որ «Նոր աջեր»-ի քաղաքական ակտիվ շրջանը շարունակվում է հին ու նոր գործընկերների հետ։ Տեղեկացնում է «news.ge»-ն: