Վրաստանի Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է:
Ֆինանսների նախարարությունից «interpressnews»-ին հայտնել են, որ այցի շրջանակներում նախարարը հանդիպել է ԱՄՆ-ի գանձարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Քլեի Բերիի հետ:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տնտեսական ոլորտում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությանը, խոսել նաև ապագա ծրագրերի մասին:
Վրացական պատվիրարկության կազմում ԱՄՆ-ում է նաև Ֆինանսների փոխնախար Դավիթ Լեժավան, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Նիկոլոզ Գագուան: