Վրաստանում ամենատարածված կանացի անունը Նինոն է: Այս անունն է կրում երկրի ավելի քան 121 հազար քաղաքացի:
Հաղորդում է Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալությունը: «Գռուզիա օնլայնի» փոխանցմամբ, սա թերևս կապված է այն բանի հետ, որ Նինո անունը հատուկ նշանակություն ունի երկրի համար: Այդպես է կոչվել երկրի սուրբը: Տարածվածությամբ երկրորդ տեղում Մարիամ անունն Է` մոտ 105 հազար: Ամենահայտնի անունների հնգյակում են հայտնվել նաև Թամար, Աննա և Նանա անունները: Ի դեպ, յուրաքանչյուր ոք կարող է իմանալ իր անվանակիցների քանակը երկրում՝ ֆեյսբուքի միջոցով գործակալությանը հարցում ուղարկելով: