
Նինոծմինդայի 03 ընտրատեղամասում ժամը 8:20-ի դրությամբ 30-ից ավելի ընտրող էր գրանցվել։ Ընտրողների ընդհանուր թվաքանակը 1315 է։ Ընտրատեղամասում մուտքի մոտ հերթեր էին։ Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ վաղ առավոտյան նման հոծ խմբերի առկայությունը պայմանավորված է դաշտում սպասող աշխատանքին հասնելու ցանկությամբ։ Այս ընտրատեղամասում ներկա էին ԵԱՀԿ դիտորդական առաքելության 2 դիտորդ։