Նինոծմինդայում մեկնարկեց Ղարսլյան եղբայրների անվան հուշամրցաշարը

Նինոծմինդա քաղաքում հուլիսի 5-ին մեկնարկեց ավանդական ֆուտբոլային մրցաշարը՝ նվիրված շրջանում հայտնի ֆուտբոլիստներ Վլադիրմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին: Արդեն 22-րդ անգամ այս միջոցառումը համախմբում է շրջանի ֆուտբոլասերներին: Երեք օր տևող ֆուտբոլային մրցաշարը քաղաքի առօրյան վերածում է մեծ ֆուտբոլային տոնակատարության: Շրջանի ցանկացած գյուղի համար մեծ պատիվ է իր թիմը ներկայացնել Ղարսլյան եղբայրների հուշամրցաշարում: Այս տարի մրցաշարին մասնակցում էին շրջանի 8 թիմեր:

Ժդանովականի, Հեշտիայի, Խոջաբեկի, Փոքր Խանչալիի, Մեծ Խանչալիի, Օրոջալարի, Խոջաբեկի, Գանձայի և Ջիգրաշենի թիմերը իրենց ուժերը փորձեցին շրջանի ամենահեղինակավոր ֆուտբոլային կոչմանն արժանանալու համար:36654595_1999932120037423_2543572760467079168_n

Վիճակահանությունից հետո առաջին խաղը մեկնարկեց Գանձա-Փոքր Խանչալի թիմերի հանդիպումով: Խաղի հենց սկզբից գանձացիները ցուցաբերեցին ակտիվ խաղ և հաղթանակ տարան Փոքր Խանչալիի նկատմամբ:

Այս խաղից հետո տեղի ունեցավ պաշտոնական բացման արարողությունը, որտեղ ներկայացվեցին մրցանակները, ելույթ ունեցավ մրցաշարի կազմակերպիչներից Արմեն Ղարսլյանը և Նինոծմինդա քաղաքի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը:

«Արդեն 22-րդ մրցաշարն է անցկացվում մեր քաղաքում: Մարզադաշտը կրում է Վլադիրմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների անունը, քանի որ, կարելի է ասել, նրանք մեր շրջանի ֆուտբոլի հիմնադիրներն են: Մրցաշարի կազմակերպման նպատակն է ցույց տալ, որ ոչինչ չի մոռացվել, սերմանել ֆուտբոլի հանդեպ սեր մեր շրջանի երիտասարդության մեջ, որի հիման վրա նրանք կհամախմբվեն և կճանաչեն իրար»,- նշեց Արմեն Ղարսլանը:

36689259_1999932123370756_4376779512386420736_n

Արարողությունից հետո մրցաշարը շարունակվեց Ժդանովական-Ջիգրաշեն թիմերի հանդիպմամբ: Այս խաղում ուժեղ էին ժդանովականցիները:

Ժդանովականի թիմի ֆուտբոլիստ Շիրազ Մարիկյանը նշեց, որ իրենց թիմը մի քանի օր առաջ առաջին հորիզոնականն է զբաղեցրել մեկ այլ մրցաշարում, և ելնելով այդ հաղթանակից՝ կարծում է, որ Ժդանովականի թիմը լավ մարզավիճակ ունի և շանսերը շատ են նախորդ տարվա նման36748623_1999932126704089_3509975174122307584_nդուրս գալու եզրափակիչ և այս անգամ արդեն առաջին տեղը գրավելու: 

Հաջորդ խաղում մրցեցին Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ և Օրոջալար գյուղի թիմերը: Այստեղ դաշտի տերերը շատ ուժեղ գտնվեցին օրոջալարցիներից:

Հեշտիա թիմից Յագոր Քոթոյանը հայտնեց, որ թիմը լավ պատրաստ է և մրցելու են Մեծ Խանչալիի հետ: Նրա խոսքով թիմը շանսեր ունի հասնելու մինչև եզրափակիչ:

Մեկնարկային խաղերի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան Գանձայի, Ժդանովականի, Խոջաբեկի և Մեծ Խանչալիի թիմերը: 36641808_1999932133370755_8508035956576616448_n

Թողնել պատասխան