
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան Մթածմինդայի ընտրատարածքի թիվ 6 ընտրատեղամասում կատարեց իր ընտրությունը:
Մելիան կոչ արեց բնակչությանն առավելապես ակտիվորեն մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին.
«Ո՛չ միլիարդները, ո՛չ ընտրությունների կեղծումը չեն խանգարի դրանց ընթացքին, եթե ժողովուրդն իր կամքն արտահայտի»,- նշեց նա լրագրողների հետ զրույցում: