Թբիլիսիում երկու քաղաքացի է ձերբակալվել՝ խոշոր չափերի խարդախության մեղադրանքով: Վրաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կինը և տղամարդը, խոստանալով օգնել բնակարան ձեռք բերելու հարցում, Աբխազիայից տեղահանված մի քանի անձանցից 95.500 դոլար ընդհանուր հաշվարկով գումար են վերցրել: Քրեական գործը հարուցվել է մեծ չափի խարդախության հոդվածով: Պատժվում է տուգանքով կամ 6-9 տարվա ազատազրկմամբ:
Ըստ գործի՝ խոսքը վերաբերում է Թբիլիսյան ծովի հարակից բնակելի շենքերի բնակարաններին, որոնք ներքին տեղահանվածներին տալիս է պետությունը: Վերջին 4 տարիների ընթացքում բնակարան է ստացել Վրաստանի 13 749 ներքին տեղահանված: