Պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմավարական հետազոտությունների կենտրոնում:
Նախքան դասախոսությունը, Վրաստանի նախագահին հյուրընկալել է կենտրոնի տնօրենը: Գիորգի Մարգվելաշվիլին կենտրոնի գրադարանին է նվիրել Շոթա Ռուսթավելիի «Վագրենավորի» անգլերեն թարգմանությամբ գիրքը:
Գիորգի Մարգվելաշվիլին իր ելույթի ընթացքում խոսել է Վրաստանի առջեւ ծառացած մարտահրավերների, Վրաստանի զարգացման եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ գործընկերության կարեւորության մասին:
«Ես ներկայացնում եմ այն երկիրը, որի 20 տոկոսը բռնազավթված է հարեւան պետության կողմից՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր մանդատները եւ պատմական ու տնտեսական տրամաբանությունը: Այլ կերպ կոչել հնարավոր չէ, քանի որ Վրաստանի զավթումը ոչինչ չի տվել Ռուսաստանին», — հայտարարել է Մարգվելաշվիլին: