Ներկայացվեցին հայ և վրացի ուսանողների համատեղ հետազոտությունների արդյունքները

Թբիլիսիի պետական համալսարանում  հայ և վրացի մի խումբ ուսանողներ ու պրոֆեսորներ փորձում էին հասկանալ, թե որն է հայ-վրացական համագործակցության հաջողակ մարտավարությունը:

Միջոցառումը  հանդիսանում է Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ  հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայ-վրացական ակադեմիական համագործակցություն 2» նախագծի մի մասը:

Այն  նպատակ ունի համատեղ հետազոտությունների միջոցով հասարակագիտության ոլորտում աջակցել հայ-վրացական համագործակցությանը: Գիտաժողովին ուսանողները ներկայացնում էին իրենց հետազոտության արդյունքները և հանդես գալիս համագործակցության ռազմավարության առաջարկություններով:

Նախագծի համակարգող, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Քեթևան Խուցիշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց,  որ առաջին ծրագրի հաջողությունը ներշնչեց շարունակել այն:

«Բացի այն, որ ուսանողները նախագծի 00472_MTS-0-00-13-114ընթացքում սովորում և խորացնում են իրենց գիտելիքները, ծրագիրը բարձր արժեք է ներկայացնում  նաև գիտական տեսանկյունից: Ուսանողների կատարած հետազոտությունները շատ հետաքրքիր են»,-վստահեցրեց Խուցիշվիլին՝ հավելելով, որ ծրագրում մասնակցել կարող են Վրաստանի և Հայաստանի ցանկացած քաղաքացի առանց որևէ խտրականության:

Նրա խոսքով՝ ցանկացողների պակաս  երբեք չի եղել. «Ստիպված ենք լինում ընտրել լավագույններից լավագույններին»:

Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը ծրագիրը հաջողված է համարում երկու պատճառով. «Առաջինը՝ մեր մասնակիցների գիտական հետազոտության 00489_MTS-0-01-25-721մակարդակը անհամեմատելիորեն բարելավվել է: Բացի այդ, մասնակիցները ծանոթանում են իրենց հարևան երկրի նիստ ու կացին, առօրյային»,-  «Ալիք մեդիայի» հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ երկու հարևան երկրների մասնակիցները մտերիմ ընկերներ են դարձել,-«Նրանք արդեն  ջերմ են  ու ակեղծ»: Հովհաննիսյանը ընդգծեց նաև, որ շատ կարևոր է երիտասարդներին միմյանց ճանաչելու հնարավորություն ընձեռել:

Ծրագրի մասնակիցներից Մարիամ Հովհաննիսյանի հետազոտությունը վերաբերվում է հայաստանյան դպրոցականների շրջանում Վրաստանի մասին առկա կարծրատիպերին: Ուսանողուհու խոսքերով՝ պարբերաբար հանդիպելով վրաստանցի ուսանողների հետ, հնարավոր է դարձել 00492-0-01-42-570աշխատությունը տանել առավել ճշգրիտ ճանապարհով. «Հետազոտության արդյունքում հասակացա, որ մենք շատ թյուր կարծիք ունենք Վրաստանի մասին և Վրաստանի մասին մեր գիտելիքների մեծ մասը գալիս է սեփական փորձից, դասագրքերում այդ մասին շատ քիչ է խոսվում: Գուցե հետագայում կարողանանք ձեռնարկել  քայլեր՝ այդ թյուր ըմբռնումներն ու կարծիքները կանխելու համար»: 

«Իմ համար նման միջազգային ծրագրի առկայությունը շատ հաճելի անակնկալ էր: 00485_MTS-0-01-39-240Հետազոտությունս  մշակութային ինքնության թեմայով էր, որի իրականացման  ընթացքում ձեռք եմ բերել բազում ընկերներ Հայաստանից: Տպավորություններս այնքան ոգևորող էին, որ որոշել եմ դիպլոմայինս գրել հենց այս թեմայով»,- ասում է ծրագրի մասնակից Մարիամ Մժավիան։

Նախագիծն իրականացվում է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ, Վրաստանի մարդաբանների ասոցացիայի, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ:

 

Թողնել պատասխան