Փոնիճալայում տեղի ունեցած հատուկ գործողության հետ կապված Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:
«Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության ներկայացուցիչները իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել են 1979 թ․ ծնված Է. Խ.-ին»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարությունում:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը պարբերաբար թմրանյութեր է ձեռք բերել: Իրավապահները խուզարկության ընթացքում առգրավել են 0.4636 գրամ հերոին:
Հետաքննությունն իրականացվում է թմրամիջոց ձեռք բերելու և պահելու փաստով։